Գերմանիայի Յուլիխ քաղաքում պաշտոնապես գործարկվել է Եվրոպայի ամենահզոր սուպեր համակարգիչը` JuQueen-ը: Նրա արտադրողականությունը հավասար է 5,9 պետաֆլոպս կամ 5,9 հազար տրիլիոն գործողություն վայրկյանում:

Այդ համակարգի հզորությունը կուտակվել է փուլերով, վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ միայն հիմա է հասել իր առավելագույն սահմանին: Նոր համակարգն օգտագործվելու է, մասնավորապես, մարդու ուղեղի գործընթացներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունները հետազոտելու նպատակով:

JuQueen պրոցեսորներն ունեն, ընդհանուր առմամբ, 459 հազար միջուկ: Մասնագետները նշում են, որ այս համակարգիչը մոտ 100 հազար անգամ հզոր է ամենաժամանակակից անհատական համակարգչից:

Սուպեր համակարգչի մշակմամբ զբաղվել է IBM կորպորացիան, հաղորդում է NEWSru.com-ը:

Նշենք, որ աշխարհի ամենահզոր համակարգիչները գտնվում է ԱՄՆ-ում: Դրանք են Titan Cray XK47-ը (17,59 պետաֆլոպս) եւ Sequoia BlueGene-ը (16,33 պետաֆլոպս): Երորդ տեղը զբաղեցնում է ճապոնական համակարգիչը, որն ունի 10,51 պետաֆլոպս: JuQueen-ը եզրափակում է առաջին հնգյակը: