Ռուսաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովը փետրվարի 15 –ին 11 թեկնածուների եւ դոկտորների զրկել է գիտական աստիճանից: Առաջին անգամ նիստը վարել է ԲՈՀ-ի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Ֆիլիպովը:
Կեղծ հրապարկումներ, գրագողություն, որոշ աշխատանքներում արտագրված նյութերի ծավալը հասել է 85%-ի: Այդ թեզերը պաշտպանվել են մեկ վայրում` Մոսկվայի մանկավարժական համալսարանում:
Դիսերտացիոն խորհուրդների թիվը որոշվել է կրճատել կրկնակի, իսկ արտագրության դեմ աշխատելու է համակարգչային ծրագիրը: Նշվում է, որ այսօրվա զտումը միայն սկիզբն է, հերթում են տասնյակ կասկածելի աշխատանքներ, հաղորդում է Vesti.ru-ն:




























