Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին, այսօր՝ փետրվարի 16-ին, կրկին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ եւ կոչ է արել բոլոր գերտերություններին ոչնչացնել միջուկային զենքը ողջ աշխարհում: Ալի Խամենեին վստահեցրել է, որ եթե Իրանը ցանկանար միջուկային զենք ունենալ, ապա ոչ ոք չէր կարող նրան խանգարել:
«Մենք հավատում ենք, որ աշխարհում ողջ միջուկային զենքը պետք է ոչնչացվի, եւ մենք չենք փորձում ստեղծել այն: Բայց եթե մենք չունենայինք այս համոզմունքը եւ որոշեինք միջուկային զենք ունենալ, ապ ոչ մի ուժ չէր կարող մեզ կանգնեցնել»,-ասել է նա, հաղորդում է Press TV-ն:
Խամենեին նաեւ ուշադրություն է հրավիրել բազմաթիվ իրանցիների վրա, ովքեր փետրվարի սկզբին մասնակցել են Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձի միջոցառումներին: Իրանի հոգեւոր առաջնորդը նշել է, որ տնտեսական խնդիրները չեն ստիպել հասարակ մարդկանց երես թեքել իսլամական իշխանություններից, հաղորդում է НТВ-ն:



























