Ռուսաստանի ԲՈՀ-ի նոր նախագահ Վլադիմիր Ֆիլիպովը, պաշտոնյաների թեզերի հետ կապված սկանդալից հետո, առաջարկել է դրանք տեղադրել համացանցում` քննարկման համար: ԲՈՀ-ը նախատեսում է նաեւ ստուգել տասը տարվա վաղեմության աշխատաքները. մինչ այժմ ուսումնասիրվել էին եռամյա վաղեմության աշխատանքները:
Բացի այդ, ըստ Ֆիլիպովի, ԲՈՀ-ը կարող է հատուկ աստիճան սահմանել պաշտոնյաների եւ գործարարների համար, ինչը թույլ կտա բավարարել նրանց պահանջարկը եւ խուսափել գիտական հանրության վարկաբեկումից, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ԲՈՀ-ի նախագահությունը 11 հոգու զրկել էր գիտական աստիճանից: Հիմա հանձնաժողովի որոշումը պետք է հաստատի ԿԳ նախարարությունը:



























