ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Ռեդլենդ քաղաքի Մարք անունով երիտասարդ բնակիչը պատրաստվում է ամուսնանալ իր սիրելի փչովի խաղալիքի հետ: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, 20-ամյա ամերիկացին ունի 15 խաղալիք եւ վերջին 6 տարիներին ոչ մի րոպե չի բաժանվում նրանցից:
Մարքի խոսքով՝ իր խաղալիքներից յուրաքանչյուրն ունի իր անհատականությունն ու սովորությունները: Մեկն իրեն ուշադիր լսում է, մյուսները չարություն են անում, երրորդներն էլ ամբողջ օրը քնած են: Երիտասարդը մշտապես հոգ է տանում եւ նույնիսկ ճաշ է պատրաստում իր խաղալիքների համար:
Սակայն նրա ամենասիրելի խաղալիքը Լիլա անունով փչովի վիշապն է, ում հետ էլ նա ուզում է ամուսնանալ: Մարքի խոսքով՝ ինքը սիրահարվել է վիշապին այն օրից, երբ դարձել է 14 տարեկան: Նա նշում է որ խաղալիքն իրեն սեր է տվել, ինչը չի ստացել մոր կողմից, հաղորդում է TCH-ը:


























