Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում երկնաքարային անձրեւից տուժածների թիվը շարունակում է աճել. հիվանդանոց է դիմել եւս 90 մարդ: Այսպիսով, տուժածների ընդհանուր թիվը կազմում է 1240 մարդ: Հիվանդանոցում մնում է 40 մարդ:

Ռուսաստանի ԱԻ նախարարությունը հայտնել է, որ մարզում ռադիոակտիվ ֆոնը նորմայի մեջ է: Մարզում արդեն ապակեպատվել են մոտ հինգ հարյուր բնակելի շենքերի, ինչպես նաեւ սոցիալական հաստատությունների պատուհաններ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, երկնաքարային անձերն Ուրալում «տեղացել էր» փետրվարի 14-ի առավոտյան: Ամենաշատը տուժել էր Չելյաբինսկի մարզը: