Ամեն ինչ ընթանում է նորմալ:  Հայաստանում ընթացող նախագահական ընտրություններին այսպիսի գնահատական տվեց ԱԺ նախագահ, ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ ընտրատեղամաս այցելած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորին:

«Մենք աշխատում ենք բոլորս միասին՝ երեսուն թիմով, աշխատում ենք քաղաքի կենտրոնական մասում, սա առաջին տեղամասն է, որ այցելում  ենք: Մինչեւ հիմա ոչ  մի խնդիր չի եղել, ամեն ինչ ընթանում է նորմալ»,- նշեց նա: