Սուդանի դատարանը դատավճիռ է արձակել 7 տղամարդկանց նկատմամբ, ովքեր մեղավոր են ճանաչվել 14-ամյա աղջնակի առեւանգման եւ խմբակային բռնաբարության մեջ: Սնարց սպառնում է մահապատիժ` կախաղանի միջոցով:

Հետաքննության տվյալներով` 7 տղամարդ եւ 6 անչափահասներ 14-ամյա աղջկան առեւանգել են 2012-ի մայիսին, երբ նա տուն էր վերադառնում:

Նրան հոգեմետ դեղերով հյութ են հյուրասիրել, ապա` բռնաբարել: Այդ պահից ի վեր աղջիկը բուժման կուրս է անցել հատուկ բժշկական կենտրոնում եւ արդեն վերադարձել է դպրոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով AFP-ն:

Չափահաս մեղադրյալները դաապարտվել են մահապատժի, իսկ անչափահասները 10 տարի կանցկացնեն պատանեկան քրեակատարողական հիմնարկում: