«BitTorrent Inc»-ը ներկայացրել է «ծանր» ֆայլերի փոխանակման համար նախատեսված «SoShare» ծառայությունը, նշվում է պաշտոնական բլոգում:
Ծառայության միջոցով փոխանցվող ֆայլերի ընդհանուր ծավալը կարող է հասնել տերաբայթի: Ծառայությունն անվճար է եւ գործում է բետա-վարկածի ռեժիմում: Ֆայլերն ուղարկելու հնարավորություն ստանալու համար հարկավոր է գրանցվել «SoShare»-ում եւ բրաուզերի համար plugin ունենալ:
«BitTorrent Inc» ընկերությունում հայտարարում են, որ «SoShare» նախատեսվում է ստեղծագործող անձանց համար` երաժիշտների, կինեմատոգրաֆիստների, լուսանկարիչների համար, հաղորդում է «Լենտան»:




























