Mozilla ընկերությունը թողարկել է Firefox 19 բրաուզերը: Պաշտոնապես, վեբ-դիտարկիչը պետք է թողարկվի փետրվարի 19-ի երեկոյան, սակայն այն արդեն հնարավոր է ներբեռնել Mozilla FTP սերվերից:
Հասանելի են Firefox-ի տարբերակները Windows-ի, OS X-ի եւ Linux-ի համար: Փետրվարի 19-ին կթողարկվի նաեւ Android բջջային պլատֆորմի համար նախատեսված տարբերակը, հայտնում է lenta.ru-ն:
Firefox 19-ում ներդրել են PDF ֆայլերի դիտման միջոցներ: Այժմ դրանք արդեն ուղիղ բրաուզերում են բացվում: Լրացուցիչ փլագիններ, օրինակ՝ Adobe Reader-ը, դրա համար պետք չէ ունենալ: Դիտման ծրագիրը գրված է HTML5-ի վրա:
PDF-ի դիտման գործառույթը հայտնվել էր դեռեւս Firefox 15-ում, որը 2012-ի օգոստոսին էր թողարկվել, սակայն այն «default» անջատված էր:
Mozilla-ն ավելացրել է նաեւ բրաուզերի արագությունը, մի քանի թերություններ է շտկել, բարելավել է CSS-ի աջակցությունը եւ նոր գործիքներ ներդրել:




























