Ստամբուլի դատարանը 11 տարի եւ 8 ամիս ազատազրկման է դատապարտել Թուրքիայի երկրորդ ամենահարուստ մարդուն՝ Cukurova Group-ի սեփականատեր Մեհմետ Կարամեհմետին Pamukbank-ի կապիտալի գրպանման համար, որը նա ղեկավարում էր 1990-ական թվականների վերջերին: Այդ մասին հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով France-Presse-ին ու թուրքական Hurriyet-ին:

Բացի այդ, Կարամեհմետը պարտավոր է տուգանք վճարել 472 մլն թուրքական լիրայի (մոտ 312 մլն դոլար) չափով: Բացի Կարամեհմետից՝ պատասխանատվության են ենթարկվել նաեւ բանկի 11 նախկին աշխատակիցներ: Նրանք բոլորն էլ այս կամ այն կերպ մեղսակից են այնպիսի վարկերի տրամադրմանը, որոնք հնարավոր չէր վերադարձնել: Կարամեհմետը դեռ չի ձերբակալվել, սակայն նրան արգելվել է լքել Թուրքիայի տարածքը:

Cukurova հոլդինգը վերահսկում է Cukurova Telecom Holdings (CTH)-ի 21 տոկոսը, որին է պատկանում Turkcell-ի բաժնետոմսերի 53 տոկոսը: