Սանկտ Պետերբուրգում հարբած տղամարդը փորձել է գիշերը ներխուժել մետրոյի փակ «Մեժդունարոդնայա» կայարան: Երբ նրան դա չի հաջողվել, նա հանվել է, մնալով միայն վարտիքով, այնուհետեւ փորձել է աղբամանով կոտրել կայարանի ապակե դուռը:

Կատաղելով, որ դուռը տեղի չի տալիս, տղամարդը ամբողջությամբ մերկացել է եւ կայարանի աշխատակիցներին ի ցույց դրել իր «տղամարդկային արժանապատվությունը»:

Այդ ամենին ականատես են եղել նաեւ մի քանի պատահական անցորդներ, որոնք նախընտրել են չխառնվել, այլ միայն բջջային հեռախոսներով տեսանկարահանել են տեղի ունեցողը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ի գիշերը, երբ օդի ջերմաստիճանը եղել է -4 աստիճան: