Մոսկվայում հավաքների ժամանակ ձերբակալված «օրենքով գողերի» նկատմամբ ապօրինի զենք պահելու գործ է հարուցվել, հայտնում է ՆԳՆ Մոսկվայի վարչության կայքում:
Ձերբակալված 90 քրեական հեղինակություններից 48-ժամյա կալանքի էին ենթարկվել միայն յոթը, բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ: Միայն նրանք, ովքեր կներգրավվեն քրեական գործում, կարող են լիարժեք բանտային կալանքի ենթարկվել:
Մեղադրանքներ կներկայացվեն այն ձերբակալվածներին, որոնց մատնահետքերը կհայտնաբերվեն առգրավված ատրճանակների վրա, հայտնում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, փետրվարի 18-ին հավաքներ էին ընթանում Վոլոկոլամսկի մայրուղու բաղնիքում եւ «Կուր» սրճարանում: Սրճարանում հիսունից ավելի ադրբեջանցի «օրենքով գողեր» էին ձերբակալվել, որոնք հավաքվել էին «գողերից» մեկի «թագադրումը» նշելու:











