Հայաստանյան իրավապահները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի «ափիոն» եւ «հերոին» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ ի հայտ եկած տվյալների իրացման արդյունքում՝ 2010թ. փետրվարի 8-ին Արտաշատ-Երեւան մայրուղուց բերման է ենթարկվել Իրանի քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեին Մոհամադ Ամին Կալեկանի Տազեհ Կանդը, որի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4,750 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:

Նույն օրը ձերբակալվել է նաեւ ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Հովհաննես Դավթյանը, ում կողմից վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի՝ 08ՍՏ705 պետհամարանիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 7 կգ հերոին տեսակի թմրամիջոց՝ թվով 9 հատ նկարների փայտյա շրջանակների մեջ:

Քննությամբ բացահայտվել եւ ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ անձինք՝ սկսած օգտագործողներից, մինչեւ առանձնապես խոշոր չափերի հասնող խմբաքանակ իրացնողները:

Հայտնաբերված «հերոին» եւ «ափիոն» տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: