Apple-ի տնօրենների խորհրդի նախագահ Արթ Լեւինսոնը, Google-ի եւ Facebook-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Մարկ Ցուկերբերգը` կանանց (Աննա Վոյժիտսկու եւ Պրիսցիլլա Չանի) հետ, եւ Յուրի Միլնորը հայտարարել են Բժշկության ասպարեզում ճեղքման մրցանակ (Breakthrough Prize in Life Sciences) սահմանելու մասին: Արդեն հայտնի են առաջին 11 դափնեկիրները, որոնցից յուրաքանչյուրը 3-ական միլիոն դոլար կստանա:
Թեկնածու կարող է առաջադրել ցանկացած մարդ ինտերնետի միջոցով, այդկերպ ապահովվում է թափանցիկությունը: Մրցանակը կարող են ստանալ մեկից ավելի անգամ եւ բաժանել ցանկացած քանակի գիտնականների մեջ, գրում է «Կոմերսանտը»:
Մրցանակը հիշեցնումէ ավելի վաղ Յուրի Միլների սահմանած «Fundamental Physics Prize» մրցանակին: Guardian-ի տվյալներով, նոր մրցանակի նախաձեռնողը հենց Միլներն է:
Դափնեկիրներից մեկը Սինյա Յամանական է, ում աշխատանքը ցողունային բջիջների ստեղծման ուղղութամբ, ավելի վաղ նշել էր Նոբելյան հանձնաժողովը:




























