Երեւանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե չի հեռանալու ակցիայի վայրից եւ կսպասի վաղվանից: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ու կառավարող կուսակցությունը «բրոնյա» են արել «այս սուրբ տեղը` Ազատության հրապարակը փետրվարի 21-ին»:
Այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր` ժամը 17-ը չի ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը իշխանությունը հանձնելու հարցի շուրջ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե սպասելու է նախագահին այստեղ` Ազատության հրապարակում: Ընդդիմադիր թեկնածուի ելույթից բխում էր, որ նա մնալու է հրապարակում մինչեւ վաղը, երբ նախատեսված է Հանրապետական կուսակցության հրավիրած հանրահավաքը:











