Երկրին ամենամոտ արեգակնանման Կենտավորս Ալֆա աստղը, պարզվել է, սառը «շերտ» ունի, որը գտնվում է  աստղի մթնոլորտի եւ նրա մակերեւույթի միջեւ. այդ շերտի ամենացածր ջերմաստիճանը հասնում է – 4000 աստիճանի ըստ Կելվինի սնդղակի: Դա նրան նմանեցնում է  Արեգակին, որի ներսում  եւս նման շերտ կա, նշված  է  «Astronomy & Astrophysics» ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մինչ այս պահը նման կառուցվածքների ուսումնասիրութունը սահմանափակվում էր  Արեգակով,  սակայն մեզ հաջողվել է ջերամաստիճանի նման շերտ գտնել նաեւ Ալաֆա Կենտավրոսում»,-նշել են գիտնականները:

Սառը շերտը հաջողվել է բացահայտել ուղեծրային «Գերշել» աստղադիտարանի միջոցով, որն աշխատում է ինֆրակարմիր դիապազոնում: Գիտնականներն ուշադրություն են դարձրել այս աստղին այն պատճառով, քանի որ նրա զանգվածը, տարիքը եւ այլ յուրահատկությունները շատ նման են Արեգակի բնութագրիչներին: