Մարդու նախնիները ալկոհոլ օգտագործել են դեռեւս 10 մլն տարի առաջ: Նման բացահայտում են արել  ամերիկացի գիտնականները: Ֆլորիդա նահանգի Հեյնսվիլի մոլեկուլյար էվոլյուցիայի հիմնադրամի մասնագետները հետեւել են մարդու` ալկոհոլի մետաբոլիզմի համար պատասխանատու ֆերմենտի` ալկոհոլդեհիդրոգենեզ-4-ի, էվոլյուցիային եւ եկել եզրակացության, որ այդ ֆերմենտը մարդու ընդհանուր նախնու` գորիլլայի եւ շիմպանզեի մոտ, հայտնվել է մոտավորապես 10 մլն տարի առաջ:

Սակայն ստացված տվյալները չեն նշանակում, որ 10 մլն տարի առաջ մեր նախնիներն ալկոհոլ են օգտագործել: Առավել հավանական է, որ ֆերմենտը հայտնվել է, երբ պրիմատներն իջել են ծառերից եւ սկսել են սնունդ հայթայթել գետնի վրա:

Գիտնականները ենթադրում են, որ երբեմն գետնից գտած մրգերը սկսել են հոտել: