Համակարգչային մանսագետները զգուշացրել են, որ Սուրբ Վալենտինի օրվա հետ կապված հնարավոր է ավելանան համակարգչային մեքենայնությունները։ Այս մասին հաղորդում է xakep.ru։ Իրենց նպատակին հասնելու եւ վտանգավոր կայքէջերի ռեյտինգը բարձրացնելու համար հաքերները Սուրբ Վալենտին բառերը օգտագործում են որոնողական համակարգերում։
Այդտեղ չարանենգները առաջարկում են էկրանի թեմաներ, պաստառներ եւ էլեկտրոնային շնորհավորական բացիկներ, որոնք իրականում կարող են պարունակել վտանգավոր ծրագրեր եւ դրանց հիմնական նպատակը լինելու է վարակել անտեղյակ համակարգիչ օգտագործողների համակարգիչները։
McAfee Avert Labs-ից Դեյվ Մարկուսն իր բլոգում գրում է, որ վիրուս ստեղծող կիբերհանցագործներն աշխատում են ժամացույցի մեխանիզմի ճշգրտությամբ՝ պատրաստելով իրենց թակարդները հերթական տոնին։ Մասնավորապես՝ կասկածելի բացիկներ ուղարկելիս վտանգավոր ծրագրերի հետ գալիս են նաեւ Storm и Dref-AB բոթմնեթները։
Ինտերնետ օգտագործողներին խորհուրդ է տրվում կասկածելի հղումներով էջեր չբացել, չկարդալ նամակներ անհայտ հասցեներից եւ միշտ ակտիվ վիճակում պահել տեղեկատվական անվտանգության հակավիրուսային համակարգը։




























