Curiosity մարսագնացն առաջին անգամ Կարմիր մոլորակում իր հորատած քարի ներքին նյութի նմուշներն է ստացել: Մի քանի օր քարափոշին քիմիական հետազոտության կենթարկվի սարքի ներսում:
Գիտնականներն առաջին անգամ ստացել են մարսագնացի «շաղափով» արված քարափոշով լի փոքրիկ անոթի լուսանկարը:
Գիտնականների խմբին զարմացրել է, որ հորատված նմուշները Մարսի համար սովորական՝ ժանգագույն-կարմիր չեն եղել: Գորշ գույնը ցույց է տալիս, որ դրանք կարող են տվյալներ հայտնել երկաթի ճակատագրի մասին: Նմուշները նաեւ կարող են պատկերացում տալ միլիարդ տարի առաջ Մարսի վիճակի վերաբերյալ, գրում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ Curiosity մարսագնացը Մարսի մակերեւույթին՝ Գեյլ խառնարանում, վայրէջք էր կատարել 2012թ. օգոստոսի 6-ին:
Curiosity-ում տեղադրված են 75 կգ քաշով երկրաբանական եւ երկրաքիմիական հետազոտությունների, մթնոլորտի եւ մոլորակի կլիմայի ուսումնասիրության, ջրի եւ նրա հետքերի, օրգանական նյութերի որոնման համար նախատեսված տասը գիտական գործիքներ:




























