Facebook սոցիալական կայքում արդեն գործում է հայերեն էջի նախնական տարբերակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց «Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի» (ARMACAD) հիմնադիր նախագահ Խաչիկ Գեւորգյանը` ավելացնելով, որ հայերեն թարգմանությամբ կայքի ամբողջական աշխատանքը շուտով կավարտվի։ «Խնդիրն այն է, որ բառերի թարգմանության բազմաթիվ տարբերակներ կան, որոնց ընտրությունը քվեարկության արդյունքում պետք է որոշվի»,- ասաց Գեւորգյանը՝ նշելով, որ արդեն թարգմանված է Facebook-ի կայքի 85 տոկոսը։
Ըստ նրա՝ կայքի ամբողջական գործարկումից հետո հնարավոր է հայաստանյան IP հասցեներից Facebook մուտք գործելու դեպքում կայքը միանգամից հայերեն բացվի։




























