ԱՄՆ-ում 75 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Ռիչարդսոնը: Այս մասին ասվել է Կորնելյան համալսարանի կողմից` որտեղ վերջին տարիներին աշխատել է գիտնականը, չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ: Ռիչարդսոնը մահացել է Նյու Յորք նահանգի Իտակա քաղաքում` սրտի կաթված տանելուց հետո առաջացած բարդություններից:
Ռիչարդսոնն ու նրա երկու գործընկերները` Դեյվիդ Լին եւ Դուգլաս Օշերոֆը 1996 թվականին հելիումի հելիում-3 իզոտոպի` ցածր ջերմաստիճանում ուսումնասիրելու համար արժանացել են նոբելյան մրցանակի: Այս իզոտոպի արագահոսության բացահայտումն այնուհետեւ, նպաստել է ֆիզիկայի տարբեր բնագավառներում հետազոտություններ կատարելուն, հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Ռիչարդսոնը ծնվել է Վաշինգտոնում: 1968 թվականից գիտնականն աշխատել է Կորնելյան համալսարանում, 1998-ից 2003 թվականներին նա այնտեղ զբաղեցրել է գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
Ներկա դրությամբ Լին Տեխասի համալսարանում գիտական գործունեությամբ է զբաղվում, Դուգլաս Օշերոֆը `Սթենֆորդսի համալսարանում:




























