Տարբեր տվյալներով`վերջին օրերի ընթացքում Իսրայելի մեկ կամ երկու անօդաչու թռչող համակագ է ռմբակոծվել Լիբանանի` Սիրիայի հետ սահմանակից Ռաշայա տարածաշրջանի օդային տարածքում:
«Ալ-Ախբար» թերթի համաձայն` Սիրիայի հետ սահմանային հատվածում հրթիռի կողմից խոցվել է մի անօդաչու թռչող համակարգ, որն, ըստ Լիբանանի աղբյուրների` մեկնարկվել է Սիրիայի տարածքից:
«ԱԼ-Մայադին» հեռուստաալիքը հաղորդում է, որ օդանավն ընկել է Լիբանանի սահմանում, բայց դրա բեկորների որոնման աշխատանքները լեռնային Ռաշայայում դեռ չեն սկսվել: Լիբանանի զինվորական աղբյուրներից մեկը հավաստիացրել է, որ ռմբակոծվել է երկու անօդաչու թռչող համակարգ, որոնք մոտեցել էին Լիբանանի` Դամասկոսից ոչ հեռու` Զաբադանի հովիտ ձգվող Արեւելյան լեռնաշղթային: Իսրայելի կողմից այդ փաստի վերաբերյալ հայտարարություններ չեն եղել: Տեղի բնակիչները հայտարարել են, որ ուժեղ պայթյունի ձայն են լսել եւ թռչող համակարգի ընկնելն են տեսել, հաղորդում է «Ռոսբալթը»:




























