Անկարայում Իրանի դեսպան Բահման Հուսեյինփուրը թուրք լրագրողների հետ ճաշի ժամանակ կեղծ լրատվություն հաղորդելու համար խիստ քննադատության է ենթարկել թուրքական որոշ լրատվամիջոցների։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատանը կազմակերպված ճաշի ժամանակ, Իրանի դեսպան Բահման Հուսեյինփուրը, քննադատելով թուրքական որոշ լրատվամիջոցների կեղծ լուրեր տարածելու մեջ, հատուկ շեշտել է Zaman պարբերականին։

Հանդիպմանը ներկա լրագրողներին խիստ զարմացրել է իրանցի դեսպանի պահվածքը։

Նշենք, որ վերջին շրջանում թուրքական մամուլում գերակշռում են հակաիրանական եւ հակասիրիական լուրերը։