Արեւային մարտկոցներով Solar Impulse օդանավն ուղեւորվել է Միացյալ Նահանգներ, որտեղ կթռչի առանց մի կաթիլ վառելիք ծախսելու:

Շվեյցարիայում արտադրված օդանավը դեռ ի վիճակի չէ տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու, այդ պատճառով էլ Նոր աշխարհ այն կհասցվի Boeing 747 օդանավով: Նախօրեին կատարվել էր 1,6տ զանգվածով եւ թեւերի 63,4 մետր բացվածքով փխրուն մոնոպլանի բեռնման բարդ գործողությունը, հայտնում է AEX.RU-ն:

Նախագծի համահիմնադիր, ինժեներ եւ օդաչու Անդրե Բորշբերգը պատմել է, որ ԱՄՆ-ում թռիչքը մեկնարկում է մայիսի սկզբին՝ Սան Ֆրանցիսկո-Նյու Յորք  չվերթով: Այն պետք է ավարտվի հուլիսի սկզբին, երբ 40 ձիաուժ հզորությամբ Solar Impulse-ը կհաղթահարի շուրջ 5 հազար կմ երկարությամբ  3-4 փուլերի բաժանած երթուղին եւ վայրէջք կկատարի Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում: