Թուրքիայում տեղադրված Patriot զենիթա-հրթիռային համալիրների հիմնական խնդիրը Իրանի տարածքը հետախուզող ռադարի պաշտպանությունն է: Այդ մասին գրում է DefenseNews կայքը` վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրները:
Նշենք, որ Patriot ԶՀՀ վեց մարտկոցներ տեղակայվել են Թուրքայում նրա խնդրանքով, եւ ՆԱՏՕ-ում պաշտոնապես ասել են, թե դրանք Թուրքիայի հարավն ու հարավ-արեւելքը պաշտպանելու համար են Սիրիայից հնարավոր հրթիռային հարձակումների դեպքում: Սակայն կայքի աղբյուրները նշում են, թե իրականում հրթիռային համալիրները պաշտպանելու են Քուրեչիկ բազայում գտնվող ռադարը:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս տեղեկությունը հաստատել են մասամբ:




























