Արդեն մեկ ժամ է ինչ Բաղրամյան մետրոյի հարեւանությամբ քաղաքացիները սպասում են նախագահական նստավայրից Րաֆֆի Հովհաննիսյանի դուրս գալուն: Ոստիկանությունը կենդանի շղթա կազմած թույլ չի տալիս հավաքված քաղաքացիներին տեղաշարժվել եւ անցել նախագահական նստավայրի մոտ: Հավաքվածների մեջ կան թե բանակում զոհվածների ծնողներ, որոնք ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ ցույց են անում, թե իրենց տները կորցրած քաղաքացիներ:
Իսկ նախագահական նստավայրի մուտքի մոտ պառկել է ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











