Թուրքիայի Իզմիր քաղաքի Բոզյաքայի հիվանդանոցում սկանդալային դեպք է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քաղաքում պլանային անջատումների պատճառով Բոզյաքայի հիվանդանոցի էլեկտրականությունն էլ են անջատել։ Հիվանդանոցին այլընտրանքային հոսանքի աղբյուր հանդիսանող գեներատորը ինչ որ խնդիրների պատճառով հնարավոր չի եղել գործարկել, որի հետեւանքով հիվանդանոց մոտ 30 րոպե մնացել է առանց հոսանք։
Հոսանքը անջատելու ժամանակ հիվանդանոց տեղափոխել սրտի կաթվածով մի հիվանդ, որին վերականդանացման բաժանմունքում առաջին բուժօգնությունը ցույց են տվել բջջային հեռախոսների լույսի տակ։











