Facebook սոցիալական կայքը ներողություն է խնդրել ԱՄՆ Միչիգան նահանգի 104-ամյա բնակչուհի Մարգարիտ Ջոզեֆից այն բանի համար, որ նա կայքում գրանցվելու համար ստիպված է եղել տարիքը նվազեցնել:
Բանն այն է, որ Facebook-ի կարգավորումները թույլ չեն տվել երկարակյաց կնոջը նշել իր ստույգ տարիքը: Տարեց կինը մի քանի անգամ փորձել է գրառել 1908 թվականը որպես իր ծննդյան տարեթիվ, բայց սոցկայքն, այնուամենայնիվ, այն փոխել է 1928-ով, որի հետեւանքով տիկին Միտչելի տարիքը երկու տարվա ընթացքում չի փոխվել` մնալով 99 տարեկանի վրա:
Տատիկը կույր է եւ վատ է լսում ու հաղորդագրություններին պատասխանելու համար նրան օգնել է թոռնիկը, ով եւ հանդիսացել է սոցկայքի կառավարությանը դիմելու նախաձեռնողը:
Ինչպես հայտնել է 66.ru-Новости-ին, Facebook-ում արագ են արձագանքել բաժանորդի ցանկությանը: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Էնդրյու Նոյզը հաղորդել է Associated Press-ին, որ համակարգի թերացումները շտկում են մասնագետները եւ շուտով մինչեւ 1910 թվականը ծնված մարդիկ կարող են նշել իրենց ճշգրիտ տարիքը:




























