Facebook սոցիալական կայքն արգելափակել է NBC հեռուստաալիքի աշխատակիցների մուտքը կայք, այն հաղորդագրությունից հետո, որ համացանցային էջը վարակվել է վիրուսով: Կայք մտնելու ժամանակ Facebook-ի բաժանորդները նախազգուշացվում են , որ այդ հղումն իր մեջ վնասակար ծրագրեր է պարունակում: Հնարավոր վտանգի մասին նախօրեին հայտնել են մի քանի բլեգերներ եւ կոչ են արել բաժանորդներին խուսափել NBC կայք մտնելուց:
Facebook-ի բաժանորդները հնարավորություն չունեն ոչ միայն NBC-ի կայք մտնել, այլ նաեւ հղումներով կիսվել նրա նյութերը, գրում է BFM.RU-ը:
All Things Digital պարբերականին սոցիալական կայքում հայտնել են, որ Facebook-ն անում է ամեն հնարավորը` բաժանորդների անվտանգությունը պահպանելու համար:NBC.com կայքի իրավիճակը մեկնաբանելուց սոցիալական կայքը հրաժարվել է:
NBC հեռուստաալիքն ավելի վաղ հաստատել է, որ այն կոտրել են հաքերները, սակայն հավաստիացրել է , որ բաժանորդների անձնական տվյալներն ու նրանց այլ ցանկացած տեղեկություններ չարագործների մոտ չեն հայտնվել: Այլ ընկերությունների, այդ թվում եւ Bitly-ն ու Google-ը եւս քայլեր են ձեռնարկել`վնասակար պարունակություններից բաժանորդներին պաշտպանելու համար. Նրանք հրապարակում են NBC կայք մտնելու ժամանակ նախազգուշացնում են վտանգների մասին:




























