Իրանում առաջին ԱԷԿ-ը՝ «Բուշերը», տուրբինի գեներատորի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ դադարեցրել է աշխատանքը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Տուրբինն արտադրվել է Լենինգրադի մետաղագործական գործարանում եւ Բուշերի ատոմակայան է առաքվել 2002թ.:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի» տվյալների` փետրվարի 16-17-ին ԱԷՄԳ-ի տեսչական  զննության ընթացքում Իրանը հայտնել էր ռեակտորի աշխատանքի դադարեցման մասին: Անցյալ տարվա հոկտեմբերին ԱԷԿ-ը կրկին կանգ էր առել, քանի որ ռեակտորներից մեկում պոմպի սարքերից մետաղական մասնիկներ էին ընկել: 

Բուշերի ԱԷԿ-ի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2010թ. օգոստոսին: 2011թ. աշնանը կայանը միացվել էր Իրանի էներգահամակարգին: 2013թ. փետրվարի սկզբին Թեհրանում հայտնել էին, որ  հուսով են մոտ ժամանակներս սկսել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի  կառուցումը: