Չելյաբինսկի պայթյունը նկարահանած շատ սիրողական տեսանյութերում կարելի է տեսնել, թե ինչպես է ինչ-որ բան նրան մոտենում թիկունքից եւ խրվում է նրա մեջ: Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թեկուզ մոտավոր, ինչ կարող էր լինել այդ օբյեկտը:
Ներկա պահին մասնագետները մոտեցնելով եւ դանդաղեցնելով` վերլուծում են սիրողական նկարահանման կադրերը: Տեսանյութի վրա նաեւ տեսանելի են երկնաքարի բեկորները, որոնք առաջանում են բախման արդյունքում:
Որոշները առավելագույն լրջությամբ գրել են, որ երկնաքարը բախվել է այլմոլորակային քաղաքակրթության նավերի: Իսկ ԱՄՆ-ում համարում են որ ռուսները գաղտնի զենքի փորձարկում են արել, գրում է FederalPress-ը:
Ինչպես գրել է «7 լուրը», տեսանյութում, որում տեսանելի է, որ Չելյաբինսկի երկնաքարը ՉԹՕ-ի է բախվել, տարածվել է համացանցում եւ արդեն մոտ միլիոն դիտում ունի:
ՉԹՕ-ների եւ տարօրինակ երեւույթների հարցերով հայտնի փորձագետ Գենադի Բելիմովը հայտարարել է, որ Երկրի բնակչությանը բախտը կրկին ժպտացել է` այլմոլորակայինները ռուսներին փրկել են առավել խոշոր աղետից:











