Օբսիդիանից պատրաստված հնագիտական իրերի ուսումնասիրության օգնությամբ  գիտնականները հետեւել են Աքքադական կայսրության զարթոնքին եւ անկման ժամանակահատվածում առեւտրական եւ սոցիալական կապերի զարգացմանը:

Գիտնականները ուսումնասիրել են օբսիդիանից պատրաստված 97 իր, որոնք գտնվել են Սիրիայում, Ուրկեշ քաղաքի հնավայրում:

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե որ հանքավայրից են դրանք բերվել: «Journal of Archaeological Science»-ում հրապարկված հոդվածում նշվում է, որ մինչեւ մ. թ. ա. 2200 թվականը օբսիդիանը Ուրկեշ է տարվել Վանա լճի շրջանի հանքավայրից: Սակայն 2200թ-ից հետո Ուրկեշի բնակիչներն ստիպված են եղել բավարարվել սեփական քարով: Ըստ գիտնականների` ստացված տվյալները վկայում են կայսրության անկման շրջանում առեւտրական կապերի խզման մասին: