Հաքերները, կոտրելով կայքը, գլխավոր էջում տեղադրել են 2007-ին պոլսահայ հասարակական գործիչ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած ոճրագործ Օգյուն Սամաստի նկարը եւ գովաբանել վերջինիս։ «Ողջույն Օգյուն Սամաստին։ Կամ սիրիր կամ հեռացիր։ Նոր Օգյուն Սամաստները ճանապարհին են»,-նշված է հաքերների հաղորդագրության մեջ։

Հաքերները իրենց արարքը ձեւակերպել են որպես «թուրքական դրոշի եւ Թուրքիայի հանրապետության անունից» եւ ավարտել «խաղը վերջացավ» գրառումով։