Ճապոնական աերոտիեզերական գործակալությունը հիպերնոր աստղային պայթյունի հետքեր են հայտնաբերել, որը կատարվել է 3 մլն տարի առաջ մեր գալակտիկայում։

Աստղագետների տվյալով՝ աստղը գտնվել է Կարապի համաստեղությունում՝ մեր մոլորակից 5,5 հազ. լուսատարի հեռու։ Դրա զանգվածը տասնյակ անգամներ գերազանցել է Արեգակի զանգվածը։

Տիեզերական աղետը մոտ հազար լուսատարի տրամագծով գազային հետք է թողել։ Աստղը Լուսնից 40 անգամ պայծառ է եղել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հիպերնոր են անվանում խոշոր աստղերի պայթյունները, որոնք տեղի են ունենում դրանց միջուկների գրավիտացիոն կոլապսից հետո։ Համարվում է, որ այդ հազվադեպ երեւույթը տեղի է ունենում 100 հազ. կամ մլն տարին մեկ անգամ։

Կարապի համաստեղության հիպերնոր աստղը կարող էր բացասական ազդեցություն թողնել երկրային կենսոլորտի վրա եւ անգամ պատասխանատու լինել որոշ տեսակների ոչնչացման համար։