Բջջային հեռախոսների արտադրության ֆիննական «Nokia» ընկերությունը  նախատեսում է Windows 8 –ով գործող նոր «Lumia» սմարթֆոնը ներկայացնել ռեկորդային ցածր գնով: Ընկերությունը դրանք գնում է չինական «Huawei» եւ «ZTE» ընկերությունների հետ ուժեղ մրցակցության արդյունքում, «Reuters»-ին ասել են ոլորտի աղբյուրները:

«Nokia»-ն նախատեսում է «Lumia»-ի գների իջեցման մասին հայտարարել  Բարսելոնում հաջորդ շաբաթ կայանալիք «Mobile World Congress» ցուցահանդեսում: Ընկերության ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:

Ավելի վաղ ընկերությունը  ջանքեր էր գործադրում մրցակցել «Apple»-ի եւ «Samsung»-ի հետ, սակայն չհաջողվեց:

2012թ-ի «Nokia»-ի սմարթֆոնների միջին գինն ընկել է մինչեւ 31 եվրոյով (2011 թ-ին`  35 եվրո): «Lumia»-ի միայն մի քանի մոդելների արժեքն է գերազանցում 200 դոլարը, մասնավորապես  «Lumia 920» սմարթֆոնի արժեքը, որը համարվում է լավագույնը, ԱՄՆ-ում  620  դոլար է:

Սմարթֆոնների գների իջեցումը խիստ մրցակցային պայմաններում ընկերության դիրքերն ամրապնդելու վերջին հնարավորությունն է: