«Տեսանկարահանեք ինձ, բայց մարդկանց ձեռք մի տվեք, որոնք գալիս են ինձ հետ հանդիպման»,-այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ` դիմելով հանդիպումը տեսանկարահանող ոստիկանության աշխատակիցներին:

«Ինչո՞ւ եք նկարահանում մարդկանց դեմքերը: Ի՞նչ կապ կա նրանց, իմ եւ ձեր աշխատանքի միջեւ: Նկարահանեք ինչ ուզում եք, բայց հետո չբողոքեք, որ ձեզ տանջում է խիղճը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրա ելույթն ընդհատել են Սպիտակի ոստիկանության աշխատակիցները, հայտարարելով, որ Սպիտակի քաղաքապետարանն ի գիտություն չի ընդունել հանրահավաքի իրազեկումը:

Ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ գտնվում է իր երկրում եւ ոչ ոք չի իրավունք չունի խոընդոտել բնակչության հետ իր հանդիպումը: «Սա հանրահավաք չէ, ես հանրահավաք չեմ հրավիրել: Եթե դուք ինձ նման բան եք վերագրում, ապա ստում եք: Սա հանրահավաք չէ, այլ ժողովրդի կամքի արտահայտում»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Ապարանում, որտեղ փողոցներից մեկում մի քանի տանսյակ մարդիկ էին հավաքվել, սակայն ոստիկանությունը նրանց հայտարարել է, որ հանրահավաքն արտոնված չէ եւ պետք է ցրվել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am