Իրանում նոր ԱԷԿ-ի կառուցումն ընդհանուրը 20 հազար մեգավատ հզորությամբ էլեկտրականություն արտադրելու ծրագրի մի մասն է։ Իրանի իշխանությունները մտադիր են այդ ծրագիրն իրականացնել առաջիկա 15 տարում։

Կազմակերպության ատոմային էներգիայի փորձագետները 16 առավել հարմար վայրեր են ընտրել, որտեղ նախատեսվում է ատոմային էլեկտրակայաններ կառուցել, հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցներին։

Իրանցի փորձագետները ենթադրում են, որ այդ նպատակի իրագործման համար երկրում, որի էներգապահանջարկն արագ աճում է, 20 ԱԷԿ կպահանջվի։

Բնակչության եւ արդյունաբերության աճով պայմանավորված՝ Իրանում էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելացել է տարեկան միջինը  8%-ով, գրում է  delo.ua-ը։

2011թ. Բուշերում Իրանը գործարկել էր Մերձավոր Արեւելքում առեւտրային առաջին ԱԷԿ-ը՝ մեկ գիգավատ հզորությամբ։ Տեխնիկական խնդիրների պատճառով «Բուշեր» ԱԷԿ-ը բազմիցս դադարեցրել է աշխատանքը։