«Google Glass» ակնոցները խանութներում կհայտնվեն 2013թ. տարեվերջին: Համակարգն արդեն հայտարարել է նոր կայքի գործարկման մասին, որը նվիրված է նոր դեվայսին, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Google»-ը մտադիր է  տարեվերջին էապես փոխել գաջետի գինը, որի արժեքը ներկայումս 1,5 հազ. դոլար է:«Google Glass»-ի միջոցով հնարավոր է տեսանկարահանում անել, օգտվել թարգամանչական ծառայությունից,  հաղորդագրություն ուղարկել, տեսակոնֆերասներ իրականացնել, տվյալները փոխանցել Bluetooth –ի եւ Wi-Fi-ի օգնությամբ: