Իրանը հայտարարել է օտարերկրյա անօդաչու թռչող սարքն իջեցնելու մասին: Իրանի զինվորականների հայտարարությունների համաձայն` անօդաչու սարքը ապօրինի կերպով թափանցել է երկրի օդային տարածք, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Իրանցի մասնագետներին հաջողվել է ոչ միայն նկատել սարքը, այլեւ կառավարել սրաքի նավիգացիոն համակարգը եւ այն իջեցնել իրանական օդանավակայաններից մեկում: Ներկայումս հայտնի չէ, թե որ երկրին է պատկանում «գերեվարված» սարքը:Հիշեցնենք, որ սա առաջին նման միջադեպը չէ: 2011թ. դեկտեմբերին իրանական կողմը հաղորդել էր, թե խփել է ամերիկյան անօդաչու «RQ-170» սարքը:




























