Huawei չինական ընկերությունը ներկայացրել է նոր առաջատար սմարթֆոն` ընկերության գնահատականով` աշխարհի ամենաարագ սմարթֆոնը. Ascend P2-ը բովանդակության ավելի արագ բեռնում է ապահովում, քան այլ սմարթֆոններ:

Նոր գաջետն արտադրվել է Google-ի Android օպերացիոն համակարգում: Սմարթֆոնն ունի 4,7-դյույմ էկրան եւ 4-միջուկային պրոցեսոր, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:

IDC հետազոտական ընկերության տվյալներով` Huawei-ն զբաղեցրել է երրորդ տեղը պլանշետների համաշխարհային շուկայում` 2012 թվականի չորրորդ եռամսյակի վաճառքի ամփոփման տվյալների համաձայն: Առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են  համապատասխանաբար Samsung-ն ու Apple-ը:

Huawei-ն լավ դիրքեր ունի Եվրոպայում, սակայն ԱՄՆ-ում ընկերության արտադրանքի վաճառքը քիչ է: Սա կապված է նրա հետ, որ Վաշինգտոնը դեմ է չինական ընկերությունների հետ ամերիկյան ընկերությունների համագործակցությանը: Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ կոնգրեսը հրապարակել է մի զեկույց, ըստ որի չինական երկու առեւտրական ընկերություններ` Huawei-ն եւ  ZTE-ն սպառնում են ԱՄՆ անվտանգությանը եւ այդ երկրի տարածքում լրտեսությամբ են զբաղված: