Մավրիկիա կղզու ափերի ավազը հետազոտելուց հետո, գիտնականները Ռոդինի սուպերմայրցամաքի եւ միլիարդ տարի առաջ Հնդկաստանի ու Մադագասկարի միջեւ եղած միկրոմայրցամաքի գոյության ապացույցներ են հայտնաբերել: Բացի այդ` լույս է սփռվել նաեւ Սեյշելյան կղզիների առաջացման վրա:

Մավրիկիայի ավազի վերլուծությունների եւ Հնդկական օվկիանոսի գրավիմետրիկ չափումների արդյունքը Հարավային Աֆրիկայի, Նորվեգիայի, Գերմանիայի եւ Բրիտանիայի գիտնականների խումբը հրապարակել է The Nature Geoscience ամսագրում: Միկրոմայրցամաքի հոդվածում դրան Մաուրիցիա (կամ Մավրիցիա) անունն են տվել:

«Մենք ցիրկոններ ենք հայտնաբերել եւ դրանք մաքրել ենք ափի ավազից եւ դա հենց այն է, ինչ սովորաբար գտնում են մայրցամաքային ընդերքում: Դրանք շատ հին են»,- հետազոտությունների մասին BBC-ին  պատմել է Օսլո համալսարանի պրոֆեսոր Թրոնդ Տոսվիկը:

Ցիրկոնների հնությունը գիտնականները գանահատել են 1,97 մլրդ –ից մինչեւ 600 տարի առաջվա: Սա թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ Մաուրիցիան  ձեւաորվել է ժայթքման արդյունքում` Հնդկաստանի եւ Մադագասկարի միջեւ, Ռոդինիի ժամանակներում: Իսկ մոտ  83 մլն տարի առաջ Հնդկաստանը, Սեյշելյան կղզիները եւ նաեւ մի քանի հատվածներ պոկվել են Մադագասկարից, գրում է  NEWSru.com-ը:

Գիտնականների կարծիքով` Հնդկաստանը «հրած» գործողությունները խորտակել են միկրոմայրցամաքը, որի բեկորները պետք է փնտրել Մավրիկիայից  եւ Հնդկական օվկիանոսից 10 կիլոմետր խորության վրա: