Տարբեր սոցիալական ցանցերում արդեն մոտ կես միլիոն հայաստանցի է գրանցված: Այս մասին NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամ»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը` ավելացնելով, որ Հայաստանում սոցիալական ցանցերից ավելի շատ տարածվածը ռուսալեզուներն են՝ մասնավորապես odnoklassniki.ru-ն:

Ըստ նրա՝ սփյուռքահայերը առավելապես օգտվում են անգլիալեզու Facebook, My Space եւ LinkedIn սոցիալական ցանցերից:

«Այս պարագայում կարեւոր է սեփական պլատֆորմ ունենալը, որպեսզի հայերը կարողանան մի սոցիալական ցանցում շփվել միմյանց հետո»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայումս ընթացքի մեջ է հայկական ArmTech պրոֆեսիոնալ սոցիալական ցանցի ստեղծումը: