Մայամիի հնագույն Tobacco Road բարը իր կայանատեղիում լոլիկներով մարտ է կազմակերպել: Այս գաղափարը կազմակերպիչները վերցրել են իսպանացիներից, ովքեր ամեն տարի այդկերպ նշում են «Լա Տոմատինա» տոնը:
Իսպանական տարբերակից գլխավոր տարբերությունն այն է եղել, որ մարտերը տեղի են ունեցել ոչ թե փողոցում, այլ բարի կայանատեղիում, որտեղ բերել են մոտ 9 տոննա լոլիկ: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ էր վճարել 20 դոլար, տոմսի արժեքի մեջ եղել է նաեւ անսահման քանակությամբ անվճար գարեջուր:
Լոլիկներով մարտին ցանկացել է մասնակցել մի քանի հարյուր մարդ, մարտը տեւել է մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում, ինչպես գրում է The Miami Hurricane-ը, բոլոր մասնակիցները ոտքից գլուխ կարմրել են լոլիկների հարվածներից: Ընդ որում, ոչ բոլորն են դիմացել մինչեւ մարտի վերջը:
Կազմակերպիչները հայտարարել են, որ լուրջ վնասվածքներ ոչ ոք չի ստացել:











