Lifenews.ru կայքին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ուսսուրիյսկում 8-ամյա Նաստյա Լուցիշինայի սարսափելի սպանության վերաբերյալ: Նշենք, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է տաքսու վարորդ Անատոլի Տրապկոն, ում գտել են շնորհիվ տեսաարձանագրիչի ձայնագրության:

Պարզվում է, որ ձերբակալման օրը Անատոլիի կինը դուստր է ունեցել, իսկ փետրվարի 24-ին տաքսիստը պատրաստվում էր նշել իր 28-ամյակը, սակայն չհասցրեց:

Փետրվարի 25-ին նրան տեղափոխել են քննչական գործողություններ իրականացնելու համար: Տրապկոն խոստովանել է միայն երեխայի սպանությունը, սակայն պնդել է, թե սեռական ոտնձգություններ չի կատարել: Թեպետ, իր իսկ խոստովանությամբ, հենց այդ նպատակով էր առեւանգել երեխային:

Փետրվարի 19-ին նա մեքենայում հարձակվել է երեխայի վրա, սակայն սեռական անկարողության պատճառով գործն ավարտին չի հասցրել: Զայրացած տաքսիստը հանել է դանակը եւ հարվածներ հասցրել: Երբ տեսել է, որ երեխան մահացել է, տարել է Բանեվուրեւո գյուղից ոչ հեռու եւ ազատվել դիակից:

Դին հայտնաբերվել էր փետրվարի 23-ին: