Մոսկվայում նախօրեին ձերբակալվածների մեջ եղել է նաեւ հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Բորոդինայի հայրը` Կիմ Ամոեւը:

Կիմ Ամոեւը ներկա է եղել Ասլան Ուսոյանի քառասունքին, քանի որ նրա հեռավոր ազգականն է: 72-ամյա Ամոեւին, ինչպես եւ տասնյակ այլ հեղինակությունների տեղափոխել են բաժանմունք, մատնահետքեր վերցրել, ստուգել հնարավոր մեղսակցությունը այլ հանցանքների եւ ազատ արձակել:

Հիշեցնենք, որ ոստիկանները կանխել էին քրեական հեղինակությունների «սխոդկան» Մոսկվայի հարավ-արեւմուտքում: Փետրվարի 25-ին, ժամը 16-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները կանխել էին հավաքը, որին մասնակցել է մոտ 70 մարդ: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ առաջիկայում կպարզեն նրանց մեղսակցությունը նախկինում կատարված հանցագործություններին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Lifenews-ն էլ հայտնում է, թե քրեական հեղինակությունները հավաքվել էին Korston հյուրանոցում` «օրենքով գող» Ասլան Ուսոյանի հոգեհանգստի արարողությանը: Սգո արարողությունը, ըստ օպերատիվ վյալների, օգտագործվել է քրեական կլանի ընթացիկ հարցերը քննարկելու համար: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 300 հեղինակություն: Ոստիկանները հանկարծակիի էին բերել քրեական գեներալներօն:

Ձերբակալվածների թվում է եղել նաեւ 55-ամյա Թեմուրի Միրզոեւը (Տիմուր Սվերդլովսկի), Ուսոյանի ազգականը:

Քսենյա Բորոդինան հոր հետ չի շփվում: Նա նույնիսկ վերցրել է մոր աղջկական ազգանունը: Նա նաեւ հրաժարվել է մեկնաբանել հոր ձերբակալության փաստը: