Եվրամիությունը չեղյալ կհայտարարի Իրանիդ եմ պատժամիջոցները, եթե Թեհրանն ապացուցի իր ատոմային ծրագրի խաղաղ բնույթը, սակայն դեռ սահմանափակումները հանելու հիմքեր չկան: Այդ մասին հայտարարել է Ալմաթիում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մայքլ Մաննը: Ալմաթիում սկսվել են բանակցությունները Իրանի ատոմային ծրագրի շուրջ:

«Իրանի դեմ միջազգային արգելքները հանելու նպատակով նա պետք է ապացուցի, որ ատոմային ծրագիրը ռազմական բնությ չի կրում, դրա համար պետք է համագործակցի ԱԷՄԳ-ի հետ: Առայժմ պատժամիջոցների համար կան պատճառներ»,- ասել է նա:

«Ռոսբալտի» փոխանցմամբ, իրանական պատվիրակության աղբյուրը հայտնել է, թե Թեհրանը համաձայն է դադարեցնել ուրանի հարստացումը միջազգային պաամիջոցների հանման դիմաց:

Իրանի պատվիրակությունը բանակցություններում ղեկավարում է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, ԱՄՆ պատվիրակությունը` փոխպետքարտուղար Ունեդի Շերմանը:

Բանակցություններին մասնակցում են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, Մեծ Բրիտանիայի ԱՄՆ քաղաքական հարցերի վարչության ղեկավար Սայմոն Գասսը, Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Հանս-Դիտեր Լուկասը, Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Մա Չժաոսյույը, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ժակ Օդիբերը: