Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Չանշուի օդանավակայանում օդանավից ուշացած չինացի պաշտոնյա Յան Լինկ Յունը կատաղած կոտրում է դարակները:

Նա սկզբում շատ զուսպ է արձագանքում տեղեկությանը, որ օդանավն արդեն թռել է, միայն ապակե դռների մոտ կատաղած աջ ու ձախ է քայլում: Բայց աստիճանաբար չինացին ափերից դուրս է գալիս եւ օդանավակայանի աշխատացի սեղանից վերցնում է համակարգիչն ու նետում հատակին:

Հետո վերցնում է փայտն ու փորձում դրանոկ կոտրել ապակե դռները եւ չի հանգստանում նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքի «զենքը» կոտրվում է NEWSru.com-ը:

Տեսանյութի ամբողջական տարբերակում Յանի կինը եւս միանում է ամուսնուն եւ կատաղած շարժումներով հատակին է նետում սեղանին դրված փոքր առարկաները:

Հետագայում պարզվել է, որ կատաղած չինացին Յուննան նահանգի չինական ժողովրդական քաղաքական խորհրդակցական կոնֆերանսի մասնակից է: