D-Link ընկերության հայաստանյան ներկայացուցչությւոնը պարզաբանումներ է ուղարկել Արմեն Շահնազարյանի լրատվամիջոցներին տրված պարզաբանումների կապակցությամբ: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է.
- Դ-Լինկ ընկերության հետազոտական կենտրոնը Հնդկաստանից տեղափոխվում է Հայաստան,
- հետազոտական կենտրոնը տեղաբաշխվելու է մասամբ Գյումրու տեխնոպարկին հարակից տարածքում Դ-Լինկ միջոցներով կառուցվելիք շենքում, մյուս մասով՝ Երեւանում արդեն իսկ ձեռքբերված շենքում,
- 2013թ. ընթացքում նախատեսվում էր մինչեւ 107 ծրագրավորողների ընդունել աշխատանքի, 900 ԱՄՆ դոլարին համարժեք միջին աշխատավարձով,
- պատրաստված կադրերի բացակայության պատճառով ծրագրերում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: 2013 թվ. ընթացքում նախատեսվում է աշխատանքի ընդունել 64 ծրագրավորողի,
- զուգահեռաբար, Երեւանի եւ Գյումրու տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների հետ կիրականացվեն հատուկ ուսուցողական ծրագրեր՝ համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով,
- ծրագրերի իրականացման ձգձգումը կապված էր զուտ օրենսդրական խնդիրների հետ: Համապատասխան որոշումներն արդեն իսկ կայացված են եւ որեւէ խոչընդոտ այլեւս գոյություն չունի:
Նշենք նաեւ, որ Ա. Շահնազարյանը, անդրադառնալով Հնդկաստանում հետազոտական կենտրոնի փակման պատճառներին, ասել էր նաեւ, որ հնդիկները «փնթի են աշխատում»:




























