Իրանը եւ «վեցնյակի» ներկայացուցիչները` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան, Ալմաթիում իրանական ատոմային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում որոշել են կրկին հանդիպել այդ քաղաքում` Ստամբուլում փորձագիտական խմբի հանդիպումից հետո: Այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը` նշելով, որ նոր հանդիպման օրը չի հստակեցվում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «վեցնյակի» եւ Իրանի բանակցությունները Ղազախստանում ավարտվել են անարդյունք:

Առկա տեղեկության համաձայն, բանակցությունների ընթացքում կողմերը մնացել են նույն դիրքերում: Իրանական պատվիրակության անդամների կարծիքով, ոչ ոք իրենց չի կարող զրկել ռադիոակտիվ նյութերի հարստացման իրավունքից: »Վեցնյակի» անդամները տարակուսած են` պատրաստ են արդյոք իրանցիները դուրս գալ ճգնաժամից, թե ոչ:

Նրանք նաեւ ավելի վաղ հայտնել էին,թ ե նոր առաջարկներ են պատրաստել իրանական կողմի համար, սակայն վերջինս նշել է, թե որեւէ նոր առաջարկ իրենք այդպես էլ չեն լսել:

Փորձագիտական խմբի հանդիպումը Ստամբուլում կայանալու է մարտի 17-18-ին: